Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Քրեական գործ նոտարի նկատմամբ

Քրեական գործ նոտարի նկատմամբ
17.10.2014 | 11:57

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից քրեական գործ է հարուցվել «Սևան» նոտարական տարածքի նոտար Արմինե Բեջանյանի կողմից խարդախության եղանակով զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նոտար Արմինե Բեջանյանը հանրորեն վտանգավոր արարքի հիմնավոր կասկածի առկայությամբ, քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Դատախազի որոշմամբ նոտարի պաշտոնավարումը դադարեցվել է:

«Ազգային անվտանգության ծառայության նախապատրաստած նյութերով պարզվել է, որ 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի մայիս Արմինե Բեջանյանը նյութական օգուտ ստանալու նպատակով, օգտագործելով իր ծառայողական դիրքը՝ նոտարական գործողությունների կապակցությամբ իրեն դիմած քաղաքացիներին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափի վերաբերյալ, նրանցից պահանջել ու ստացել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նոտարական ծառայությունների և պետական տուրքի համար նախատեսված գանձումների չափերը գերազանցող գումարներ՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն», - ասված է հաղորդագրությունում:
Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 2531

Մեկնաբանություններ