Միլանի Եվրոպա-Ասիա գագաթաժողովին մասնակցում է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինը, նա եվրոպական երկրների ղեկավարների հետ վերջին անգամ հանդիպել էր հունիսին Ֆրանսիայում` արևմտյան դաշնակիցների զորքերի Նորմանդիայում ափհանման 70-ամյակին նվիրված արարողությունների օրը։
Աշխատանքային նախաճաշին միասին էին Իտալիայի վարչապետ, ԵՄ խորհրդի նախագահ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման օրակարգում Ուկրաինայի հակամարտության կարգավորումն է, Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի մատակարարման հարցը։ Ժամանելով Միլան՝ Անգելա Մերկելն ասել է, որ Ռուսաստանը ոչ ամբողջ ծավալով է կատարում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման պարտավորությունները։ «Այս պահին ամենակարևորը մինսկյան համաձայնությունների իրագործումն է, դժբախտաբար, Ռուսաստանի կողմից այդ հարցում կան շեղումներ», - ասել է կանցլերը։