Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵՄ-ն դեռ չի մտածում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

ԵՄ-ն դեռ չի մտածում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ
17.10.2014 | 21:55

Եվրամիությունն ընդգծում է, որ հիմա դեռ խոսք չկա Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, եվրոպական որոշ երկրների ղեկավարներ նույնիսկ չէին ցանկանում Պուտինին տեսնել Միլանի գագաթաժողովում։
The Wall Street Journal-ը նշում է, որ իրավիճակը մի քիչ փոխվել է։ «Պուտինն ու Պորոշենկոն հասկանում են միմյանց, գուցեև հանդիպման ընթացքում բարելավում լինի, Պորոշենկոն պրագմատիկ քաղաքական գործիչ է, կարող է զրուցել Պուտինի հետ», - ասել է ԵՄ ներկայացուցիչը հանդեսին։ Պորոշենկոն Իտալիայի կառավարության հրավերով է ժամանել Միլան, նա երկու տարին մեկ գումարվող Եվրոպա-Ասիա գագաթնաժողովի աշխատանքային հանդիպումներին չի մասնակցելու, քանի որ Ուկրաինան այդ կազմակերպությանը չի անդամակցում։ Պորոշենկոն Իտալիա մեկնելուց առաջ ասել է, որ Միլանում կարևոր հանդիպում կլինի Ռուսաստանի ղեկավարի հետ։
Արևմուտքի փորձագետները նշում են, որ Միլանի հանդիպման նախօրեին ռուսական լրատվամիջոցները փոքր-ինչ մեղմել են Ուկրաինային հասցեագրված որակումները, մասնավորապես՝ չեն կիրառում «Կիևի խունտան» որակումը։ Եվրոպական երկրների ղեկավարները նշում են, որ ցանկանում են երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ «Պատժամիջոցները դա չեն բացառում», - ասել է Անգելա Մերկելը։ Միլանում ուկրաինական ճգնաժամի մասին է խոսել նաև Ֆրանսուա Օլանդը։ «Անհրաժեշտ է պահպանել հրադադարը և առանց վերապահումների ամբողջությամբ կատարել Մինսկի պայմանավորվածությունները», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ