Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանի և Արևմուտքի տարաձայնությունները պահպանվում են

Ռուսաստանի և Արևմուտքի տարաձայնությունները պահպանվում են
17.10.2014 | 21:58

Իտալիայում անցկացվող Եվրոպա-Ասիա գագաթաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և եվրոպական երկրների ղեկավարների հանդիպումից հետո Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, թե ուկրաինական հակամարտության լուծման «խիստ դրական» նախանշաններ է տեսնում: Մինչդեռ Կրեմլը պնդել է, թե խոր տարաձայնություններ են մնում և Արևմուտքի ներկայացուցիչներին մեղադրել է ճկունություն չցուցաբերելու մեջ:
Պուտինը հայտարարել է, թե հանդիպումը «լավ, դրական» էր, սակայն նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողներին ասել է. «Բանակցությունները իսկապես դժվար էին, շատ թյուրիմացություններ կային, անհամաձայնություններ, սակայն ամեն դեպքում, դրանք շարունակվում են, և կարծիքների փոխանակումը արդեն իսկ առաջընթաց է»:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ