Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը վստահեցրել է ԵՄ-ին, որ Ուկրաինան չի վերածվի նոր Մերձդնեստրի

Պուտինը վստահեցրել է ԵՄ-ին, որ Ուկրաինան չի վերածվի նոր Մերձդնեստրի
17.10.2014 | 22:07

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է ԵՄ-ին, որ ՌԴ-ն շահագրգռված չէ Ուկրաինայում «նոր Մերձդնեստր» ստեղծել՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը Ասիա-Եվրոպա գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են «խաղաղություն բերել» Արևելյան Եվրոպայում և Ուկրաինայում: «Մեր հանդիպումն անցել է լուրջ ճգնաժամերի ֆոնին, դա վերաբերում է ինչպես տնտեսությանը, այնպես էլ անվտանգությանը, որն այժմ Եվրոպայում հարցականի տակ է: Ուկրաինայի ճգնաժամի համար դեռ քաղաքական լուծում չի գտնվել»,- ասել է նա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններին Ուկրաինայի կոնֆլիկտի կարգավորման հարցում առաջընթաց ձեռք չի բերվել: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն էլ հայտարարել է, որ գագաթաժողովի բանակցությունները եղել են «դրական և արդյունավետ»:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ