Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բելառուսը դեմ չէ ՌԴ-ի հետ միասնական արժույթ ունենալուն

Բելառուսը դեմ չէ ՌԴ-ի հետ միասնական արժույթ ունենալուն
17.10.2014 | 22:09

Բելառուսը Ռուսաստանի հետ դաշնակցային պետությունում միասնական արժույթ մտցնելուն դեմ չէր լինի, բայց պնդում է էմիսիոն կենտրոնի ստեղծման հարցում հավասարության վրա՝ հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա բացատրել է, որ իր պատկերացմամբ հավասարություն նշանակում է երկու երկրների շահերից բխող բոլոր հարցերի լուծում: «Էմիսիոն կենտրոնը պետք է լինի անկախ»,- ընդգծել է Լուկաշենկոն: Բելառուսի և Ռուսաստանի դաշնակցային պետության ստեղծման պայմանագիրը ստորագրվել է 1999 թվականին: Դաշինքի նախագիծը ենթադրում է միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական, մաքսային, արժութային և իրավաբանական տարածք:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ