Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լուկաշենկոն գտել է ուկրաինական ճգնաժամի մեղավորին

Լուկաշենկոն գտել է ուկրաինական ճգնաժամի մեղավորին
17.10.2014 | 22:12

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտել է ուկրաինական ճգնաժամի միակ մեղավորին՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Մայդանի ու դրան հաջորդած դեպքերի համար ո՞վ է մեղավոր: Մեղավոր է իմ նախկին լավ ընկեր Յանուկովիչը»,- Մինսկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահը:
Նա ասել է, որ նախկին նախագահի հետ լավ ընկերներ էին, սակայն այս տարվա փետրվարին Ուկրաինայում կատարված դեպքերից հետո այլևս չեն շփվում։
Լուկաշենկոն նաև նշել է, որ Եվրամայդանի հետևանքները համարում է հակասահմանադրական իշխանափոխություն։ Նա մեղադրել է Ուկրաինային՝ Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառման համար։ Բելառուսի նախագահը կոչ է արել այդ հարցում մեղավորին որոնել ուկրաինացիների, այլ ոչ Ռուսաստանի մեջ։

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ