Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հովիկ Աբրահամյան. «Թող սպասեն, ես կասեմ»

Հովիկ Աբրահամյան. «Թող սպասեն, ես կասեմ»
17.10.2014 | 22:19

Վարչապետ Հովիկ Աբարհամյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀԿ-ական որոշ պատգամվորների հետ: Լրագրողներին չհաջողվեց պարզել, թե որն է եղել հանդիպման նպատակը:
Լրագրողները մի քանի հարց ուղղեցին Հովիկ Աբահամյանին, որոնց նա շատ կարճ պատասխանեց: Հարցին, թե ոչ իշխանական եռյակին առաջարկություններ պատրաստվո՞ւմ է ներկայացնել՝ հաշվի առնելով, որ հանրահավաքում հնչել է, թե եռյակը սպասում է իշխանությունների առաջարկություններին, Հովիկ Աբրահամյանը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց. «Թող սպասեն, ես կասեմ»: Նա հայտարարեց, որ իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ