Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է կրկին առաջադրվել

Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է կրկին առաջադրվել
18.10.2014 | 13:37

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է առաջադրվել ևս մեկ ժամկետով: Նման հայտարարությամբ Լուկաշենկոն հանդես է եկել Մինսկում հոկտեմբերի 17-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
«Եթե այդ ընտրությունները վաղը լինեին, այո, ես կմասնակցեի, սակայն ընտրությունները վաղը չեն, այլ մեկ տարուց, և թե ինչ տեղի կունենա այս մեկ տարում, հայտնի չէ: Եթե ամեն ինչ լավ լինի, և ես առողջ լինեմ, ես հիմք չունեմ հրաժարվելու նախընտրական քարոզարշավից»,- ասել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.