Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Դու ավագն ես, համաձայն եմ, բայց ավագը կրտսերին չի նեղացնում»

«Դու ավագն ես, համաձայն եմ, բայց ավագը կրտսերին չի նեղացնում»
18.10.2014 | 13:39

Իր մամլո ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ավագ եղբայր». «Ես Պուտինին ասում եմ՝ «Դու ավագ եղբայր ես, համաձայն եմ: Բայց ավագ եղբայրը կրտսեր եղբորը երբեք չի նեղացնում»,- ասել է Լուկաշենկոն: Նա ասել է, որ Բելառուսը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և «սրբորեն պահպանում է պայմանավորվածությունները»: «Դուք, եվրոպացիներդ, լավ գիտեիք՝ ինչու եք Իրաքի վրա գնում: Դուք գիտեիք, որ այնտեղ միջուկային զենք չկա, դուք գիտեիք, որ ամերիկացիներին պետք է կործանել երկիրը, հետո կախել գործող նախագահին: Իսկ ինչո՞ւ էիք աջակցում: Որովհետև դաշնակիցներ էիք: Այդպես էլ մենք ենք Ռուսաստանի հետ դաշնակիցներ»,- բացատրել է բելառուս-ռուսական հարաբերությունները Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.