Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը խոստացել է համոզել գրոհայիններին

Պուտինը խոստացել է համոզել գրոհայիններին
18.10.2014 | 13:51

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպին խոստացել է փորձել համոզել ՈՒկրաինայի գրոհայիններին՝ ապահովելու համար Ավստրալիայի փորձագետների մուտքը մալայզիական Boeing-ի կործանման վայր:
Բիշոպը Պուտինի հետ զրույցը անվանել է «կառուցողական»: «Ես մեր մտահոգությունն եմ հայտնել մալայզիական Boeing-ի կործանման առնչությամբ, որից զոհվել են Ավստրալիայի քաղաքացիներ: Ես կոչ եմ արել նրան օգտագործել Ռուսաստանի ազդեցութունը… որպեսզի հնարավորություն տրվի մեր փորձագետներին գնալու ավիավթարի վայրը: Նա պատասխանել է, որ կաշխատի բավարարել իմ խնդրանքը և համոզել (գրոհայիններին) ապահովելու համար այդ մուտքը»,- ասել է Բիշոպը: Վերջինս հավելել է, թե ՌԴ նախագահը պատրաստակամություն է հայտնել «առավելագույն աջակցություն» տրամադրել այդ հարցի լուծմանը:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ