Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թբիլիսին «ագրեսիվ արտաքին քաղաքական քայլեր» է ձեռնարկում

Թբիլիսին «ագրեսիվ արտաքին քաղաքական քայլեր» է ձեռնարկում
19.10.2014 | 14:44

Վրաստանը պատրաստվում է ակտիվ գործողությունների արտաքին քաղաքականության ոլորտում՝ կապված Մոսկվայի և Սուխումի միջև ստորագրված համագործակցության վերաբերյալ նոր պայմանագրի հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Վրաստանի նախագահը հոկտեմբերի 28-ին հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Շաբաթ օրն արդեն տեղի է ունեցել ճգնաժամերի անվտանգության և կառավարման խորհրդի նիստ, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը նվիրված ընդլայնված խորհրդակցություն՝ պաշտպանության նախարարի մոտ: Վրաստանի վարչապետը անվտանգության խորհրդին և արտգործնախարարությանը հանձնարարել է մինչև երկուշաբթի պատրաստել քաղաքական ակտիվության միասնական ծրագիր:

«Մենք սկսում ենք կատարել շատ ագրեսիվ արտաքին քաղաքական քայլեր»,-հայտարարել է Ալասանիան: Վերջինս նշել է, որ ագրեսիվ քայլերի տակ նկատի է առնվում ակտիվություն արտաքին քաղաքականության ասպարեզում: ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն լրագրողներին հայտնել է, թե Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը մնում է նույնը:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ