Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բակո Սահակյանը ընդունել է Մանսուրյաններին

Բակո Սահակյանը ընդունել է Մանսուրյաններին
19.10.2014 | 14:49

Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և նրա քրոջը` հայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի մշակույթի ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Տիգրան Մանսուրյանի արվեստը, որը դարձել է ոչ միայն հայ ազգային, այլև համաշխարհային ժառանագության մաս` հավելելով, որ Արցախում հատուկ հարգանք են տածում նրա ստեղծագործությունների նկատմամբ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ