«Միացյալ Նահանգները շատ կոշտ երկխոսության մեջ են Բաքվի հետ», հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Թոմաս Մելիան: Նա նշել է, որ այդ երկխոսությունը վերաբերում է քաղաքացիական ակտիվիստների և ոչկառավարական կազմակերպությունների դեմ իշխանությունների ձեռնարկած ճնշումներին:
«Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» համատեղ հեռուստատեսային ծրագրին տված հարցազրույցում Մելիան ասել է. «Մեր համոզմամբ` երկարաժամկետ կայունության և բարգավաճման բանալին քաղաքացիների մասնակցությունն է հանրային կյանքին»: