Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը շրջափակում չէ այդ տարածքների համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանը՝ Աֆղանստան այցից հետո։ «Նախկինում մենք 4 հայց ենք ներկայացրել միջազգային կոալիցիային։ Դա առանց թռիչքների գոտու, անվտանգության գոտու ստեղծումն է, ուսուցումը և ապահովումը, սիրիական ռեժիմի դեմ պայքարը։ Քանի դեռ դա չկա, մեր մասնակցությունն անհնար է»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով կոալիցիայի գործունեությանը Թուրքիայի ակտիվ աջակցությունը և սիրիական տարածքում նրա հնարավոր ներկայությունը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ «անվտանգության գոտու ստեղծումը շրջափակման միջոց չէ»։ «Սա միայն Թուրքիա փախած Սիրիայի քաղաքացիներին սեփական երկիր վերադառնալու հնարավորություն տալու մասին է։ Դրա համար անհրաժեշտ է այնտեղ անվտանգություն ապահովել»,- ասել է Էրդողանը։