Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ավարտվեց ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունը

Ավարտվեց ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունը
20.10.2014 | 11:54

Հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում Երևանի պետհամալսարանի մարզահամալիրում անցկացվեցին բասկետբոլի տղաների մրցումները, որոնց մասնակցում էին 10 բուհի թիմեր։

Մրցաշարն անցավ թեժ պայքարում։ Երրորդ տեղի համար ուժերը չափեցին Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) թիմերը։ Երրորդ տեղը գրավեցին պոլիտեխնիկի տղաները։ Եզրափակչում 1-ին տեղի համար մրցեցին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի «Ֆիմա» թիմերը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրին գյումրեցիները, իսկ առաջին տեղը 7 միավորի առավելությամբ գրավեցին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները։
Նշենք, որ բասկետբոլիստների եզրափակիչ խաղերն անակնկալ այցով պատվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով պարգևատրեց հաղթող թիմին։
Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը մոտենում են ավարտին։ Նոյեմբերի սկզբին կանցկացվեն վերջին՝ ֆուտզալի աղջիկների և տղաների առաջնությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Ուսանողական խաղերի բոլոր հաղթողները տարվա վերջին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կստանան ծաղկաձորյան հանգստի ուղեգրեր։

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ