Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չեխիայի սենատի անդամ են դարձել միլիարդատերեր Վալենտան և Հլավատան, հաղթել են սոցիալ-դեմոկրատները, ԱՆՈ կուսակցությունը և քրիստոնյա-դեմոկրատները

Չեխիայի սենատի անդամ են դարձել միլիարդատերեր Վալենտան և Հլավատան, հաղթել են սոցիալ-դեմոկրատները, ԱՆՈ կուսակցությունը և քրիստոնյա-դեմոկրատները
20.10.2014 | 12:35

Ըստ orer.eu-ի՝ Չեխիայի Սենատի թափուր տեղերի համար 27 տեղամասերում անցկացված հավելյալ ընտրություններում սենատի անդամ են դարձել ևս երկու միլիարդատերեր։ Վիճակախաղի Synot հայտնի ընկերության սեփականատեր Իվո Վալենտան և Յուտա ընկերության նախագահ Յիրժի Հլավատան։ Ի դեպ, վերջինս այս տարի ճանաչվել էր նաև Տարվա ձեռնարկատեր և շատ լավ հարաբերությունների մեջ է ԱՆՈ կուսակցության նախագահ, սենատոր և փոխվարչապետ, նույնպես միլիարդատեր Անդրեյ Բաբիշի հետ։ Նա Սենատում կներկայացնի ԱՆՈ կուսակցությունը։ Ի դեպ, Չեխիայի սենատն ունի 81 տեղ, և ընտրությունները կատարվում են երկու տարին մեկ`ընտրելով Սենատի միայն 1/3-ին։ Սենատորներին ընտրում են 6 տարի ժամկետով։
orer.eu-ի փոխանցմամբ՝ ինչպես Սենատի, այնպես էլ քաղաքապետի ընտրություններում լիակատար պարտություն կրեց ԹՈՓ 09 կուսակցությունը, որի ղեկավարը նախկին փոխվարչապետ Կարել Շվարցենբերգն է։ Նրա կուսակցական գործընկեր, Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկը զրկվեց իր աթոռից և դուրս եկավ ԹՈՓ 09 կուսակցության շարքերից։

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ