Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Եզդիների բախտից հիմա բարոյականությունը ամբողջ աշխարհում կոմայի մեջ է

Եզդիների բախտից հիմա բարոյականությունը  ամբողջ աշխարհում  կոմայի մեջ է
21.10.2014 | 00:17

2014 թ. օգոստոսի 2-ից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ մարզում շարունակվում է եզդիների ցեղասպանությունը։ Այս էլ որերորդ անգամ խնդրում և կոչ ենք անում դադարեցնել եզդիների ցեղասպանությունը, բայց այն շարունակվում է 21-րդ դարում` քաղաքակիրթ մարդկության աչքի առջև: Ֆիզիկապես ոչնչացնում են ինչպես եզդիներին, այնպես էլ հայերին և մյուս ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Թե ինչ են անում «Իսլամական պետության» հրեշները եզդիների, հայերի և մյուսների նկատմամբ, անգամ ամենասարսափելի երազում հնարավոր չէ պատկերացնել: ԻՊ հրեշները մոր աչքի առջև ողջ-ողջ թաղում են երեխաներին, տղամարդկանց աչքի առջև սպանում են նրանց մայրերին, քույրերին ու կանանց: Իհարկե, ահավոր ցավը շարունակվում է, և աշխարհի գերհզոր պետությունների ղեկավարները, գործուն, հնարավոր միջոցներ ձեռնարկելու փոխարեն, տարբեր ամբիոններից գույնզգույն փողկապներով ելույթներ են ունենում: Իսկ այդ նույն ժամանակ հազարավոր եզդի կանայք դեռևս գտնվում են ստրկության մեջ, հազարավոր երեխաներ գերեվարվել և պահվում են տարբեր մեկուսի վայրերում, որպեսզի դավանափոխ արվեն: Հազարավոր եզդիներ գտնվում են սարերում` անօթևան և անօգնական վիճակում: ԻՊ հրեշները նույնիսկ արդարացնում են իրենց ոճիրը, պատճառաբանելով, թե եզդիները և քրիստոնյաներն այլադավ են, հպարտանում են, որ աշխարհում նորից ստրկություն և ստրկավաճառություն են հաստատել: Իսկ ի՞նչ են արել քրդերը, որոնց նույնպես ենթարկում են ցեղասպանության, չնայած նրանք մահմեդականներ են: Մինչ գերհզոր պետությունների ղեկավարները տարբեր ամբիոններից ծամածռություններ են անում և սպասում, թե սեփական շահն իրենց որ ուղղությամբ կտանի, մեր ժողովուրդները ենթարկվում են ցեղասպանության: Ինձ համար ցավ է, ահավոր և անբուժելի ցավ, դրա համար խնդրում եմ բոլորին` մեր ընդհանուր տան մոլորակի բնակիչներին, անենք հնարավոր ամեն ինչ եզդի, հայ, քուրդ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը դադարեցնելու համար, փրկենք Շանգալը, Քոբանին… Մեր ժողովուրդների բնօրրանները:
Միջազգային հանրության լռությունը և անգործությունը կարելի է բնութագրել որպես անուղղակի միջամտություն մեր ժողովուրդների անմարդկային ցեղասպանությանը: Երբ և ինչ էլ ուզում է լինի, մանավանդ 21-րդ դարում, մենք պարտավոր ենք մարդ մնալ և պահպանել համամարդկային արժեքները: Մի՞թե մենք մեղավոր ենք, որ եզդի կամ այլադավան ենք և ուզում ենք ազատ ու լիարժեք ապրել մեր բնօրրանում: Աշխարհում ամեն ժողովուրդ ունի իր պատմությունը, անցած ուղին, իր տեղը մարդկության պատմության քառուղիներում: Օգնելով եզդիներին և մյուս ժողովուրդներին, գերհզոր պետություններ, կփրկեք աշխարհը և կապահովեք նրա խաղաղ ապագան:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ