«Կարծում եմ` Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Փարիզում կայանալիք գալիք հանդիպումը դրական քայլ է»,-ըստ apa.az-ի ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը: Նրա խոսքով՝ բարձր մակարդակով նման հանդիպումների անցկացումը շատ կարևոր է: «Մենք սպասում ենք, որ ձեռնարկված քայլերը կնպաստեն ԼՂ հարցի առնչությամբ առկա ստատուս քվոյի փոփոխությանը»,-ասել է Մալենա Մարդը: