Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Անրի Ռենոն չորս տարվա ընթացքում Հայաստանում մի շարք կարևոր ծրագրեր է իրականացրել

Անրի Ռենոն չորս տարվա ընթացքում Հայաստանում մի շարք կարևոր ծրագրեր է իրականացրել
22.10.2014 | 14:31

Վերջին չորս տարում հայ-ֆրանսիական երկխոսությունն ավելի է խորացել: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Դեսպան Ռենոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, ինչի առիթով հրավիրված ասուլիսում անդրադարձել է իր աշխատանքի ընթացքում ունեցած ձեռքբերումներին: Դեսպանը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կարելի է արդյունավետ գնահատել տնտեսական ոլորտում: Անրի Ռենոն Հայաստանում կարողացել է մի քանի ծրագրեր ու նախագծեր իրականացնել «հայ գործընկերների օժանդակությամբ և շահագրգռվածությամբ»: «Չորս տարին և՛ երկար, և՛ կարճ ժամկետ է»,- ասել է դիվանագետը և հավելել, որ միշտ կարելի է ավելին անել, սակայն ինքն աշխատել է կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք առաջնային է համարել:
Դեսպանը անդրադարձել է Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ նշելով. «Դիվանագիտական նպատակներից ելնելով` նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին բովանդակային իմաստով և գտնել հակամարտության կարգավորման լուծում»: Դիվանագետի կարծիքով` ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցայինն է: Դեսպանը նշել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի «բացառիկ իրավասության տակ», որի շրջանակում էլ Փարիզում տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով ծրագրված հանդիպումը:
Անդրադառնալով հայ ժամանակակից լրագրությանը` Անրի Ռենոն նկատել է, թե մեր երկրում մամուլը զարգացում է ապրել և հաճախ իր լեզվով հիշեցնում է ֆրանսիական մամուլը: Նշենք, որ Հայաստանում Անրի Ռենոն դիվանագիտական առաքելություն է իրականացնում 2010-ի հոկտեմբերի 25-ից:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ