Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան
22.10.2014 | 15:33

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի վճռով Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով խարդախության մեջ։ Համաձայն դատարանի վճռի` պահեստազորի գնդապետից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվի 2000 դոլարին համարժեք դրամ։ Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ 2013-ի հունիսի 4-ին Վոլոդյա Ավետիսյանը երեք օրով շուրջօրյա նստացույց արեց Թատերական հրապարակում՝ «ի պաշտպանություն ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի», որից հետո ծավալվեց ազատամարտիկների շարժումը: Վոլոդյա Ավետիսյանը հայտարարել է, որ ազատազրկվել է իր գործունեության համար:

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ