Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը շատ կարևոր է

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը շատ կարևոր է
22.10.2014 | 19:34

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում նախատեսված հանդիպումը դրական քայլ է՝ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը: «Բարձր մակարդակով նման հանդիպումները շատ կարևոր են: Մենք ակնկալում ենք, որ այդ նախաձեռնությունները կնպաստեն գործող ստատուս քվոյի փոփոխությանը», -ասել է Մարդը:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ