Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երբ կհանդիպեն Պուտինն ու Մարգվելաշվիլին

Երբ կհանդիպեն Պուտինն ու Մարգվելաշվիլին
22.10.2014 | 19:39

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կկայանա միայն մեկ դեպքում: Վրաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն ասել է. «Ենթադրյալ հանդիպումը կարող է կայանալ կամ քննարկվել գաղափարների մակարդակում միայն մի դեպքում, եթե դա լինի Վրաստանի շրջափակված տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման սկիզբը»: Նրա խոսքով՝ ցանկացած հանդիպում պետք է կազմակերպվի «երկկողմ ցանկության հիման վրա»։
«Առնվազն պետք է երկու կողմերի պատրաստակամությունը լինի, որպեսզի ինչ-որ հարց լուծվի։ Որ Վրաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, մենք շատ երկար ենք ապացուցում։ Այդ մասին բազմիցս ասվել է տարբեր միջազգային ասպարեզներում, սակայն, ցավոք, Ռուսաստանի կողմից նման պատրաստակամություն չկա»,- նշել է նախագահի խորհրդականը։
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել վրացի գործընկերոջ հետ, եթե Վրաստանի կողմից «համապատասխան ազդանշան» լինի։

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ