ՀՀ վարչապետի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները` Հովիկ Աբրահամյանն ու Էսհան Ջահանգիրին, պայմանավորվել են Համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծել, որը կաջակցի երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: Ապրանքաշրջանառությունը հիմա 300 մլն դոլար է: