Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Falcon-50» ինքնաթիռի վթարի գործով չորս հոգի է ձերբակալվել

«Falcon-50» ինքնաթիռի վթարի գործով չորս հոգի է ձերբակալվել
23.10.2014 | 12:22

«Վնուկովո» օդանավակայանի չորս աշխատակից ձերբակալվել և հարցաքննվել է ավիավթարի գործով, որի արդյունքում զոհվել է ֆրանսիական նավթային խոշորագույն «Total» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարը: Ձերբակալվել են օդանավակայանի սպասարկման ծառայության առաջատար ինժեներ Վլադիմիր Լեդենևը, ով գլխավորել է ձնահեռացման աշխատանքները, թռիչքների ղեկավար Ռոման Դունաևը, դիսպետչերներ Սվետլանա Կրիվսունը և Ալեքսանդր Կրուգլովը:

«Ինչպես ենթադրում է քննությունը՝ նշված անձինք չեն ապահովել թռիչքների իրականացման անվտանգութան պահանջների կատարումը և վերգետնյա աշխատանքների իրականացումը, ինչը հանգեցրել է ողբերգության: Ձերբակալվածները հարցաքննվել են որպես կասկածյալներ»,-ասել է ՌԴ հետաքննական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մարկինը:

«Falcon-50» ինքնաթիռը երեքշաբթի երեկոյան բախվել է թռիչքուղու վրա հայտնված ձնահավաք մեքենային: Զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ «Total» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Քրիստոֆ դե Մարջերին: Երեքշաբթի ձերբակալվել է ձնահավաք մեքենայի վարորդ Վլադիմիր Մարտինենկոն:

Դիտվել է՝ 2227

Մեկնաբանություններ