«Грозный Авиа» ընկերությունը նախատեսում է է նոյեմբերի 16-ից սկսել ավիաչվերթերի իրականացումը դեպի Երևան: Ըստ interfax.ru-ի՝ այն կլինի երկրորդ միջազգային ավիաերթուղին «Սիմֆերոպոլ» օդանավակայանից, որը բացվել է Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Սիմֆերոպոլ-Երևան չվերթի տոմսերը հնարավոր կլինի գնել ցանկացած տեսակի ամրագրմամբ: Ինքնաթիռները կթռչեն շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին, Սիմֆերոպոլի ժամանակով 09:00-ին: Թռիչքի տևողությունը կկազմի մոտավորապես 1 ժամ 45 րոպե: