Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են համագործակցելու ՌԴ-ի հետ

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են համագործակցելու ՌԴ-ի հետ
25.10.2014 | 15:57

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են համագործակցելու Ռուսաստանի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսաքին՝ բրիֆինգի ժամանակ:

Փսաքիի խոսքով՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն կարողացել են համագործակցել մի շարք ոլորտներում, օրինակ՝ կապված Իրանի միջուկային հարցի կամ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հետ: «ԱՄՆ-ը չի ցանկանում առճակատման գնալ Ռուսաստանի հետ, սակայն պատրաստ չէ հրաժարվելու իր սկզբունքներից, որոնցից կախված է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի անվտանգությունը»,-ասել է Փսաքին:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ