Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Ռուսաստանը չի խառնվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետի աշխատանքին»

«Ռուսաստանը չի խառնվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետի աշխատանքին»
25.10.2014 | 18:46

ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մաքսային սահմանի մասին հայտարարություն է արել։ «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսի ժամանակ հարցին, թե «լուծվե՞լ է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսայինների ներկայության հարցը», նա պատասխանել է. «Մոտ ժամանակներս չենք պատրաստվում… Ես վերջերս ներկայացուցիչ եմ նշանակել Հայաստանում: Նա շուտով կժամանի Հայաստան: Հավանաբար՝ կայցելի սահման, սակայն միջամտել հայ մաքսայինների աշխատանքին մենք չենք պատրաստվում»:
Նա նշել է, որ այսօրվա դրությամբ գլխավորն աշխատանքային լեզվի հարցն է: «Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությունում մենք օգտագործում ենք ռուսերենը որպես աշխատանքային լեզու, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, օգտագործվում է հայերենը»,- ասել է նա:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ