Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սիրիան Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ հայտ է ներկայացրել

Սիրիան Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ հայտ է ներկայացրել
25.10.2014 | 18:49

Սիրիան Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հայտ է ներկայացրել՝ հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը:
Հայտը տրվել է հոկտեմբերին։ Լիխաչովն ասել է, որ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են առևտրին և գյուղատնտեսությանը վերաբերող երկկողմ ծրագրեր։ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ պետությունը պարտավոր է աջակցել ռուս-սիրիական համատեղ ծրագրերը։

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ