Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մերկելը քննադատել է Քեմերոնին

Մերկելը քննադատել է Քեմերոնին
26.10.2014 | 12:33

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին՝ Միացյալ Թագավորությունում ԵՄ-ի միգրանտների իրավունքները սահմանափակելու համար: Այս մասին գրում է The Sunday Times-ը: «Գերմանիան չի միջամտի ԵՄ-ում ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքներին», - ասել է կանցլերը: Մերկելի խոսքով՝ նա չի կարող աջակցել Մեծ Բրիտանիայի վարչապետին, ով նախատեսում է վերանայել ԵՄ հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ աշխատանքային միգրանտների ազատությունները ԵՄ ներսում:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ