Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վերականգնվել են Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթերը

Վերականգնվել են Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթերը
27.10.2014 | 12:09

Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը Մոսկվա-Թբիլիսի առաջին կանոնավոր չվերթն է կատարել վեցամյա ընդմիջումից հետո: Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային կապը խափանվել էր 2008 թ. օգոստոսի պատերազմի ժամանակ, որից ամիսներ անց ժամանակ առ ժամանակ իրականացվել են չարտերային չվերթեր «S7» -ի և «Georgian Airlines»-ի միջև: Կողմերին միայն այս տարի է հաջողվել պայմանավորվել վերսկսելու համար կանոնավոր չվերթերը երկու երկրների միջև, որի համար թույլտվություն են ստացել ռուսական յոթ ավիաընկերություններ:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ