Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբաման և ԵԱՀԿ-ն ողջունել են ՈՒկրաինայում անցկացված ընտրությունները

Օբաման և ԵԱՀԿ-ն ողջունել են ՈՒկրաինայում անցկացված ընտրությունները
28.10.2014 | 12:26

ՈՒկրաինայի խորհրդարանական ընտրություններում ՝ քվեաթերթիկների 80 տոկոսի ամփոփման արդյունքում, հաղթում է «Նարոդնի ֆրոնտը»՝ երկրի վարչապետ Յացենյուկի կուսակցությունը։ Հաջորդը երկրի նախագահի կուսակցությունն է։
ԵԱՀԿ դիտորդները կիրակի օրը ՈՒկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունները գնահատել են բաց և թափանցիկ։
Եվրահանձնաժողովն ՈՒկրաինայում անցկացված ընտրությունները գնահատել է որպես ուկրաինացի ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակ։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է ՈՒկրաինայի ընտրությունները և հայտարարել, որ ԱՄՆ-ը շարունակելու է ՈՒկրաինային օգնություն տրամադրել՝ ժողովրդավարական զարգացման ու տնտեսության աճին նպաստելու համար։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ