Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայի վարչապետը զարմացած է

Թուրքիայի վարչապետը զարմացած է
28.10.2014 | 14:05

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ զարմացած և ապշած է Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում իր երկրի ընտրած ռազմավարության Արևմուտքի քննադատությունից: BBC-ի հետ հարցազրույցում նա պատմել է, որ ճիշտ չի համարում Թուրքիայի կողմից սիրիական Քոբանի ցամաքային զորքեր ուղարկելը, եթե արևմտյան կառավարությունները պատրաստ չեն նույնն անելու: Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան ամբողջ ծավալով կմիանա ռազմական գործողությանը, երբ միջազգային կոալիցիան իր ռազմավարության մեջ կներառի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի դեմ պայքարի ռազմական միջոցներ: Այժմ Անկարան թույլ է տալիս Իրաքից ջիհադիստների դեմ կռվող «փեշմերգայի» քուրդ մարտիկներին հատել Թուրքիայի և Սիրիայի սահմանը:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ