Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է մնալ իսլամական աշխարհի հետագա ամրապնդման և զարգացման հաստատակամ կողմնակիցը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:
«Ղազախստանը մնում է իսլամական աշխարհի հետագա ամրապնդման և զարգացման ամուր կողմնակիցը»,- ասել է Նազարբաևը ԱՄԷ-ում կայացած Համաշխարհային իսլամական տնտեսական ֆորումի 10-րդ նիստում: Նա հիշեցրել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ղազախստանի նախագահության ժամանակ ընդունվել է Աստանայի հռչակագիր՝ ուղղված 21-րդ դարում իսլամական աշխարհի զարգացման հիմքերի և բարեփոխումների մոդեռնիզացիային: Ըստ Նազարբաևի՝ մահմեդական աշխարհը բախվում է լուրջ խնդիրների, ներառյալ՝ բնակչության թվի աճ, աղքատություն, բնական պաշարների աստիճանական սպառում, շրջակա միջավայրի վատթարացում:
«Պահանջվում են վճռական համագործակցություն և անհրաժեշտ նախաձեռությունների ընդունում՝ արժանավայել ընդունելու և հաղթահարելու համար այդ մարտահրավերները»,-ասել է Նազարբաևը: Վերջինիս խոսքով՝ Ղազախստանը արդյունաբերական ծրագրի շրջանակում ակտիվորեն աշխատում է ԱՄԷ-ի, Իրանի, Թուրքիայի և Մալայզիայի հետ: