Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայերը Թուրքիայի թշնամիների մեջ չկան

Հայերը Թուրքիայի թշնամիների մեջ չկան
30.10.2014 | 12:46

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թվարկել է իր երկրի թշնամիներին՝ Սիրիայի վարչակարգը, Քրդստանի ահաբեկչական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) և «Իսլամական պետությունը»՝ հաղորդել է Anadolu գործակալությունը: Մեկնաբանելով սիրիական Քոբանի քաղաքում ծավալվող իրադարձությունները՝ մարտերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և ՔԱԿ-ի սիրիական թևի միջև, Դավութօղլուն ասել է, որ Քոբանիի դեպքերը սիրիական ճգնաժամի մասն են: «Մինչև սիրիական ճգնաժամի կարգավորումը Քոբանիի պաշտպանության մասին խոսք իսկ լինել չի կարող»,- ընդգծել է նա: Թուրքիայի կառավարությունը քանիցս հայտարարել է, որ Քոբանիում խաղաղ բնակչություն չի մնացել, և մարտերը ահաբեկիչների միջև են: Քոբանիից 150 հազար փախստական է անցել Թուրքիայի տարածք:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստեղծվել է 2003-ին, Իրաքում: 2004-2006-ին կազմակերպությունը ղեկավարել է Աբու Մուսաբ ալ Զարգավին, խմբավորման կազմում 11 արմատական խմբավորումներ են, որ սերտ կապեր ունեն «Ալ Քաիդայի» հետ: 2013-ին «Իսլամական պետությունը» ներթափանցել է Սիրիայի տարածք՝ անջատականների և կառավարամետ ուժերի բախման ընթացքում, հրաժարվել է «Ալ Քաիդայից» ու ջիհադ հայտարարել բոլոր խմբավորումներին ու կառավարական զորքերին:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ