Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շվեդիան ճանաչել է Պաղեստինը

Շվեդիան ճանաչել է Պաղեստինը
30.10.2014 | 16:32

Շվեդիայի կառավարությունը Պաղեստինը պաշտոնապես ճանաչել է որպես պետություն: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը: Փաստորեն՝ Շվեդիան Եվրամիության անդամ առաջին երկիրն է, որը ճանաչում է Պաղեստինը:

«Այսօր կառավարությունը որոշում է ընդունել՝ ճանաչելու Պաղեստին պետությունը: Դա կարևոր քայլ է, որը վերահաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը:
Իսրայելի իշխանությունները քննադատել են Շվեդիայի կառավարության որոշումը, իսկ այդ երկրի արտգործնախարար Ավիգոդոր Լիբերմանն այն անվանել է «հապճեպ և չմտածված»:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ