Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջեն Փսակի. «Երկխոսության միջոցով կարելի է շատ բաների հասնել»

Ջեն Փսակի. «Երկխոսության միջոցով կարելի է շատ բաների հասնել»
31.10.2014 | 13:27

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին կառուցողական քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար:
Փսակին նշել է, որ կողմերը կարող են հենվել այս տարի նախագահների երեք հանդիպումներից ստացված դրական ազդակների վրա: Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկեն և վստահություն ունենան, որ երկխոսության միջոցով կարելի է շատ բաների հասնել:
Փսակին նշել է, որ պետքարտուղար Ջոն Քերիի ՈՒելսում կազմակերպած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նույնպես կարող է նպաստել բանակցային գործընթացում առաջընթացին՝ երկխոսության միջոցով հակամարտության խաղաղ և ամուր կարգավորմանը:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ