Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իսրայելը հետ է կանչել դեսպանին Շվեդիայից

Իսրայելը հետ է կանչել դեսպանին Շվեդիայից
31.10.2014 | 13:29

Իսրայելը հետ է կանչել դեսպանին Շվեդիայից, երբ Շվեդիայի իշխանությունները ճանաչեցին Պաղեստինի պետությունը: «Իրականում այս քայլն արտացոլում է զայրույթն ու ափսոսանքը, որ մենք զգում ենք Շվեդիայի կառավարության այս անօգուտ որոշումից հետո, որը բոլորովին չի նպաստում խաղաղ բանակցություններին վերադարձի գործընթացին»,-հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարութան մամլո քարտուղար Էմանուիլ Նախշոնը:
Պաղեստինի պետությունը ճանաչել են 135 երկրներ: Երկու տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Պաղեստինին տվեց «դիտորդ պետության» կարգավիճակ և հաստատեց ինքնորոշման նրանց իրավունքը տարածքներում, որ Իսրայելն օկուպացրել է 1967-ին՝ Հորդանանի արևմտյան ափին, Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում: Իսրայելի իշխանությունները չընդունեցին ՄԱԿ-ի բանաձևը և դատապարտեցին պաղեստինցիների ՄԱԿ-ին դիմելը՝ իբրև միակողմանի քայլ, որը հակասում է պայմանավորվածություններին ու խանգարում բանակցային գործընթացին:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ