Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ըստ Պուտինի՝ ՌԴ-ն մտադիր չէ ներքաշվել պարտադրված առճակատման մեջ

Ըստ Պուտինի՝ ՌԴ-ն մտադիր չէ ներքաշվել պարտադրված առճակատման մեջ
31.10.2014 | 16:49

«ՌԴ-ն մտադիր չէ ներքաշվել առճակատման մեջ, որը նրան պարտադրում են, բայց պատրաստ է իրավահավասար երկխոսության բոլոր խնդիրների շուրջ»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել առճակատման մեջ, որը մեզ պարտադրում են: Մենք բաց ենք համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի բոլոր խնդիրների վերաբերյալ իրավահավասար և հարգալից երկխոսության համար: Մեր ռազմական դոկտրինը պաշտպանական բնույթ է կրում: Դրա իրականացման գլխավոր խնդիրը երկրի ինքնիշխանությունը, խաղաղությունը և մեր քաղաքացիների հանգստությունն ապահովելն է»,- ասել է ՌԴ նախագահը Կրեմլում բարձր աստիճաններ շնորհելու և բարձրաստիճան պաշտոնների նշանակելու առիթով սպաների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ հարկավոր է «հետևողականորեն և հստակ իրականացնել զինված ուժերի և ազգային անվտանգության համար պատասխանատու այլ կառույցների կատարելագործման պլանները»:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ