Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԽԽՎ. «ՌԴ կողմից Աբխազիային առաջարկվող համաձայնագիրը խախտում է միջազգային իրավունքը»

ԵԽԽՎ. «ՌԴ կողմից Աբխազիային առաջարկվող համաձայնագիրը խախտում է միջազգային իրավունքը»
01.11.2014 | 14:25

ԵԽԽՎ զեկուցողները անհանգստացած են Աբխազիային Ռուսաստանի արած դաշինքի և ինտեգրման առաջարկով: «Առաջարկվող համաձայնագիրը խախտում է միջազգային իրավունքը և համարվում է Ռուսաստանի Դաշնությանը Վրաստանի Աբխազիայի շրջանի «սողացող» միացման ևս մեկ օրինակ»,- ասվում է զեկույցում: Զեկուցողները համոզմունք են հայտնել, որ Ռուսաստանը նոր խոչընդոտներ ստեղծելու փոխարեն կարող էր նպաստել Աբխազիայում և Վրաստանի այլ հատվածներում բնակվող մարդկանց շփումներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել ՌԴ կողմից պատրաստված համաձայնագիր՝ «Համագործակցության և ինտեգրման մասին»: Աբխազիայի խորհրդարանում ստեղծվել է աշխատանքային խումբ Ռուսաստանի հետ նոր պայմանագրի աբխազական տարբերակի մշակման համար:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ