ՈՒկրաինայի հարավ-արևելքում առկա հակամարտության արդյունքում զոհերի թիվը հասել է 4 հազար մարդու: Ավելի քան 9 հազար մարդ տուժել է ռազմական գործողություններից: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության զեկույցում:
«ՈՒկրաինայի արևելքում սպանվել է առնվազն 4035 մարդ, վիրավորվել են 9336-ը»,- նշվում է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ: