Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել շահույթ չհետապնդող կամ հասարակական կազմակերպությունների ղեկավարները, ովքեր ընտրվելու դեպքում կստանան Atlas Corps ծրագրի շրջանակում իրականացվող առաջնորդման հմտությունների զարգացման հեղինակավոր ծրագրին մասնակցելու ֆինանսավորում մեկ տարվա համար: Մասնակցության համար անհրաժեշտ են 2-10 տարվա փորձառություն շահույթ չհետապնդող կառույցի առաջնորդման ոլորտում, բուհական կրթություն և անգլերենի իմացություն: Հայաստանում կա լավ կայացած հասարակական հատված, և սա ոլորտի ձևավորվող առաջնորդների համար լավ հնարավորություն է ուսուցում անցնել ԱՄՆ-ում և իրենց փորձը կիսել ամերիկյան կազմակերպությունների հետ: Ժողովուրդների միջև կապերի խթանումը Միացյալ Նահանգների կառավարության գերակա խնդիրներից մեկն է և հասարակական հատվածի առաջնորդների համար սա շատ լավ հնարավորություն է:
«Atlas Corps-ը աջակցել է 49 երկրների 155 առաջնորդների: Կոչ ենք անում շահույթ չհետապնդող կառույցների առաջնորդներին մասնակցել այս մրցույթին և հենց այսօր մասնակցության հայտ ներկայացնել apply.atlascorps.org կայքում: Տրամադրվող ֆինանսավորումը նախատեսված է բնակության հիմնական ծախսերը հոգալու և հասարակական հատվածի մասնագետների համար ուսուցման որակյալ ծրագիր ապահովելու համար»,- նշված է ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարության մեջ: