Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երևանում կբացվի Ճապոնիայի դեսպանություն

Երևանում կբացվի Ճապոնիայի դեսպանություն
01.11.2014 | 14:41

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրեն Կաե Յանագիսավային: «Մենք ողջունում ենք հաջորդ տարի նախատեսված՝ Ճապոնիայի դեսպանության հիմնումը Երևանում, ինչը վստահաբար կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը»,- ասել է Նալբանդյանը։ Տիկին Կաե Յանագիսավան ասել է, որ Ճապոնիան շահագրգիռ է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության զարգացմամբ և հավելյալ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Զրուցակիցները համամիտ են, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել՝ արդյունավետ համագործակցություն կա բնական աղետների կանխարգելման, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ