ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Twitter-ի իր էջում գրել է, որ Գերագույն ռադայում իր խմբակցությանը առաջարկել է Արսենի Յացենյուկի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում: «Պորոշենկոյի դաշինքը» հավանության կարժանացնի Յացենյուկի թեկնածությունը՝ համատեղ գործողությունների ծրագրի համաձայնեցման պայմանով: Պորոշենկոյի որոշումը անակնկալ էր, բոլորը կանխատեսում էին այդ պաշտոնում փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանի առաջադրումը: Յացենյուկի առաջադրումը վարչապետի պաշտոնում նշանակում է, որ «Պորոշենկոյի դաշինքը» հավակնում է Ռադայի խոսնակի պաշտոնին: