Պաշտոնական այցով Փարիզ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Օլանդը, ըստ Trend գործակալության: Երկու նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: