Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Դոնեցկում և Լուգանսկում ընտրություններ են

Դոնեցկում և Լուգանսկում ընտրություններ են
02.11.2014 | 12:28

Այսօր մարզային մարմինների ընտրություններ տեղի կունենան ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, որոնք գտնվում են ռուսամետ զինված խմբավորումների վերահսկողության տակ: Պաշտոնական Կիևը և արևմտյան երկրները դատապարտում են ընտրությունների անցկացման մասին ինքնահռչակ հանրապետությունների որոշումը: ԵԱՀԿ-ն այնտեղ ընտրությունների մոնիթորինգ չի անցկացնում: BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ բաց կլինեն ընտրատեղամասերը և քանի մարդ է պատրաստվում քվեարկելու: Ընտրացուցակների հետ կապված նույնպես անճշտություններ կան:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ ճանաչելու է Դոնբասում տեղի ունենալիք քվեարկության արդյունքները: ՈՒկրաինայի արևելքում, չնայած հրադադարին, պարբերաբար վերսկսվում են ռազմական գործողությունները, կատաղի մարտեր են ընթանում հատկապես Դոնեցկի օդանավակայանին հարող շրջանում:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ