Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փոխանցում են վրացական լրատվամիջոցները։ Ղարիբաշվիլին ճշտել է, որ առաջիկայում հանդիպում ծրագրված չէ: Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն ավելի վաղ հայտնել էր նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։