Շատ ցավալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված՝ հայտարարել է Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին: Վրաստանի ադրբեջանալեզու լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Ադրբեջանի և Հայաստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը Փարիզում հույս է ներշնչում, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ դրական քայլ կարվի: Դա լավ նշան է: Հավատում ենք, որ այդ ուղղությամբ հանդիպումների անցկացումն ու դրանց դրական զարգացումները կտան դրական արդյունքներ»,-ասել է պետնախարարը: