Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մարկեդոնով. «Բեկում չկա, չկա համաձայնություն Բաքվում և Երևանում, չկա զիջման գնալու ցանկություն»

Մարկեդոնով. «Բեկում չկա, չկա համաձայնություն Բաքվում և Երևանում, չկա զիջման գնալու ցանկություն»
02.11.2014 | 14:24

Կարևոր է, որ Ալիևն ու Սարգսյանը շփվեցին Փարիզում և ոչ ավելին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնած Ալիև-Սարգսյան հանդիպման արդյունքներին:
Նա կարծում է, որ Փարիզում հանդիպելով՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը փորձեցին ևս մեկ անգամ խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, սակայն հանդիպումը լավատեսական գնահատականներ և կանխատեսումներ անելու հիմք չի տալիս: Առավել ևս, Մարկեդոնովի խոսքով, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում բեկման մասին խոսելը ծիծաղելի է նույնիսկ ապագայի համար: «Խոսվում է բեկման մասին, այնինչ դա հիմնավորված չէ ոչնչով, ոչ մի բացատրություն չկա դրա համար: Բեկումն այն է, երբ երկու կողմերը պատրաստ են այդ բեկմանը, արդեն ունեն որոշակի համաձայնություն, որը ձեռնտու է և՜ Երևանին, և՜ Բաքվին: Եթե ամենացավոտ հարցերի վերաբերյալ Երևանն ու Բաքուն չունեն կոնսենսուս, մնացածը ենթադրություն է»,- ասել է փորձագետը: Նրա գնահատմամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ժամանակ առ ժամանակ բռնկվող լարվածությունները վերահսկելու և թուլացնելու տեսանկյունից նախագահական մակարդակով հանդիպումները ծայրաստիճան կարևոր են: Մարկեդոնովի կարծիքով՝ կարևոր է, եթե չկա առաջընթաց, գոնե իրավիճակը պահպանվի այնպիսին, ինչպիսին այսօր կա:
Որպես բացասական գործոն՝ փորձագետը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները սկսում են գործել առանձին-առանձին՝ զբաղվելով ինքնագործունեությամբ: «Ամերիկացիները՝ առանձին, ֆրանսիացիները՝ առանձին, իսկ ռուսները՝ առանձին այն դեպքում, երբ այս երեք կողմերը համանախագահներ են, նրանք ունեն ընդհանուր սոլիդար պատասխանատվություն, հանձնառու են միասին աշխատել հակամարտությունը կարգավորելու համար: Նրանք պետք է ապացուցեին, որ, չնայած ուկրաինական ճգնաժամին, չնայած դժվարագույն հարաբերություններին Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այս հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում իրենք կարողանում են համագործակցել և աշխատել միասնաբար: Սա հիանալի ազդակ կլիներ: Բայց ես արդեն խիստ կասկածներ ունեմ, որ սա կհաջողվի անել ապագայում: Եթե շեշտադրումներով առանձնացնենք, բեկում չկա, չկա համաձայնություն Բաքվում և Երևանում, չկա զիջման գնալու ցանկություն ոչ Բաքվում, ոչ Երևանում, հիմքեր չկան նույնիսկ դրա համար, սակայն որպես դրական հանգամանք կնշեմ, որ հակամարտող երկրների ղեկավարները հանդիպում են, հանդիպումների ընթացքում շփվում և դա կարևոր է, դա արդեն դրական է»,- մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը:
Խոսելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունից, թե կողմերը համաձայնել են աշխատել խաղաղության պայմանագրի վրա՝ ասաց, որ դա ոչինչ չի նշանակում: Նա հորդորեց այլևս չքննարկել արտահայտություններ, որոնք ապարդյուն քննարկվել են բազմիցս։ «Կողմերը համաձայնել են ամեն ինչի շուրջ, բացի Ղարաբաղի կարգավիճակից և փախստականների հարցերից, կան ինչ-ինչ հարցերում փոքրիկ համաձայնություններ, բայց ոչ ամենագլխավորի շուրջ, և սա է ամենաէականը»,- ասել է Սերգեյ Մարկեդոնովը:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ