Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանը կստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Իրանը կստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը
03.11.2014 | 12:03

Իրանը պատրաստակամություն է հայտնել «վեցյակի» հետ ստորագրելու վերջնական համաձայնագիր միջուկային ծրագրի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Մոհամադ Ջավադ Զարիֆը` Նորվեգայի արտգործնախարար Բերգե Բրենդեի հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը պատրաստ է «վեցյակի» միջազգային միջնորդների հետ ստորագրելու վերջնական համաձայնագիր իր միջուկային ծրագրի վերաբերյալ, եթե նրանք պաշտոնապես ճանաչեն Իրանի՝ միջուկային էներգետիկայի խաղաղ տիրապետման իրավունքը»,- ասել է Զարիֆը: Իր հերթին Նորվեգիայի արտգործնախարար Բրենդեն նկատել է, որ Իրանի և «վեցյակի» նոր պայմանավորվածությունները Թեհրանի և ԵՄ-ի միջև կապի ամրապնդման նոր հնարավորություններ են ստեղծում:
Իրանի և «վեցյակի» բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասքաթում:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ